24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայազգի լրագրողին դանակահարել են Մոսկվայում

Մայիսի 28-ի ուշ երեկոյան Մոսկվայում անհայտ անձը 20 տեղից դանակահարել է հայազգի լրագրող Սերգեյ Ասլանյանին, ով աշխատում է մի քանի լրատվամիջոցներում, այդ թվում` “Маяк” եւ “Эхо Москвы” ռադիոկայաններում, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Լրագրողը դանակի մոտ 20 հարված է ստացել եւ ուղեղի ցնցում: Նա հոսպիտալացվել է, եւ նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

Ոստիկանների խոսքով` անհայտ անձը զանգահարել է լրագրողին եւ խնդրել նրան դուրս գալ բակ` զրուցելու: Բակում  ոչ ոքի չգտնելով` Ասլանյանը որոշել է տուն վերադառնալ, սակայն մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է նրա վրա եւ դանակահարել: Մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի ձայնագրությունն  արդեն ոստիկանների մոտ է, սպասվում է, որ քրեական գործ կհարուցվի: Լրագրողի հիվանդասենյակը հսկվում է ոստիկանների կողմից:

Ենթադրվում է, որ Ասլանյանի վրա հարձակումը կապված է նրա` մայիսի 14-ին “Маяк” ռադիոկայանի եթերում թողարկած հաղորդման հետ, որի ընթացքում Ասլանյանը խոսել է Մուհամեդ մարգարեի մասին: Ռադիոունկնդիրներից շատերը հաղորդումը համարել էին վիրավորական:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ