Դասերից բացակայելը հանցանք է համարվել
Ամերիկյան Հյուսթոն քաղաքի դատարանը 24 ժամվա ազատազրկման եւ 100 դոլար տուգանքի է ենթարկել 17-ամյա աշակերտուհի Դայան Թրենին դպրոցական դասընթացներից բացակայելու պատճառով:
Բացի դասերից աշակերտուհին ստիպված է աշխատել 2 տեղ` հարսանիքներ կազմակերպող ֆիրմայում եւ քիմմաքրման կետում: Ընդ որում, նա նաեւ օգնում է ավագ եղբորը, որը Տեքսասի համալսարանի ուսանող է, եւ փոքրիկ քրոջը, ով ապրում է բարեկամների մոտ:
Ինքը` Դայանը, ապրում է իր ղեկավարներից մեկի տանը, քանի որ նրա ծնողները բաժանվել են: Մայրը մեկնել է Ջորջիա նահանգ, իսկ հայրը հազվադեպ է տուն գալիս: Աղջկա խոսքով` երբեմն ինքն այնքան է հոգնում, որ չի կարողանում առավոտյան արթնանալ, որպեսզի ժամանակին դպրոց գնա:
Թե քանի դաս է բաց թողել աղջիկը, հայտնի չէ, սակյան Տեքսաս նահանգում դասերից թույլատրվում է բացակայել ոչ ավել, քան 10 անգամ մեկ կիսամյակի ընթացքում, այն էլ` հարգելի պատճառով: Չնայած բացակայություններին, Դայանը գերազանց է սովորում եւ հաճախում է ԲՈՒՀ դիմողների կուրսերին: Չնայած դրան, դատարանը հրաժարվել է նրա համար բացառություն անել, որպեսզի մյուս աշակերտների համար այն եւս որպես օրինակ չծառայի: