21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Զատուլինն ասաց, որ նախատեսված է Վլ.Պուտինի պետական այցը Հայաստան, բայց

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն  Կոնստանտին Զատուլինը ներկայացրեցին վերջերս լույս ընծայված  ՛՛ Բաց Ռուսաստան. Նոր կերպար տեղեկատվության դարաշրջանում՛՛ խորագրով գիրքը:

Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ գիրքը կարեւոր նշանակություն ունի հայ-ռուսական քաղաքագիտական եւ վերլուծական մտքի զարգացման տեսանկյունից: Գրքում ներկայացված է, թե  2010թ ընթացքում  ինչպես է ներկայացվել Ռուսաստանը Հայաստանի ԶԼՄ-ներում, հայ-ռուսական երկկողմանի հարաբերությունները, ներկայացված է Ռուսաստանը տարածաշրջանային զարգացումների, ԼՂ կարգավորման համատեքստում, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում Ռուսաստանը՝ պատմական, քաղաքական, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, մշակութային եւ հասարակական կյանքի համատեքստում:

Կոնստանտին Զատուլինն իր խոսքում ընդգծեց, որ իր համար մեծ ուրախություն է՝ հերթական անգամ լինել Հայաստանում եւ Արցախում:

Շնորհավորելով գրքի հեղինակներին՝ նա նշեց, որ այդ հրատարակությունը կարեւոր է այն առումով, որ եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում լայն շրջանակները պետք է տեղյակ լինեն, թե այդ երկու բարեկամական երկրները ինչպես են միմյանց հետ հարաբերվում թե պաշտոնական, թե ժողովուրդների մակարդակով:

՛՛Մենք մեր բարեկամներին երբեք չենք մոռանում եւ չենք փոխում, ինչպիսին էլ լինեն քաղաքական իրողությունները Ռուսաստանում եւ Հայաստանում: Ես գիտեմ, որ մեր նախագահների միջեւ վաղուց ձեւավորվել են բարեկամական սերտ կապեր, կարծում եմ մոտ ապագայում կորոշվի մեր երկրների միջեւ պետական փոխայցելությունների պլանը՛՛,- ասաց Կ.Զատուլինը, իր խոսքով՝ “փոքրիկ գաղտնիք” բացելով, որ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան, նախնական տվյալներով, նախատեսված է սեպտեմբերի 7-ին: Նա հավելեց նաեւ, որ այդ օրը համընկնում է Բորոդինյան ճակատամարտի 200-ամյակի տարելիցի հետ:

՛՛Եվ եթե այդ օրը Վլադիմիր Պուտինը որոշի մասնակցել հանդիսավոր միջոցառումներին, դուք պետք է ներողամիտ լինեք՛՛,- նշեց Կ.Զատուլինը՝ հավելելով, որ ամեն դեպքում Վլադիմիր Պուտինը, որպես Ռուսաստանի նախագահ պետական այցով կժամանի Հայաստան, մի երկիր, որի հանդեպ, Զատուլինի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ջերմ զգացողություններ է տածում: “ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը միմյանց հետ շատ լավ ու վաղեմի հարաբերություններ ունեն”,- նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ