21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երկու օր առաջ բերման են ենթարկել այդ երկրի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոցն ընտրել է կալանքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, թեպետ կալանված սպաների անունները հայտնի են Ադրբեջանում, սակայն, գլխավոր դատախազությունը դեռեւս պաշտոնապես չի հրապարակել դրանք:

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը տեղեկացվել է բարձրաստիճան սպաների ձերբակալության մասին: Կոռուպցիոն սկանդալի հետաքննությունը, որում ներգրավված են բարձրաստիճան սպաները, կատարվում է անձամբ Ալիեւի հանձնարարությամբ:

Ադրբեջանի գլխավոր ռազմական տեսչության պետը, որը տեսչական գործունեություն է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում, Գարադաղի շրջանի նախկին զինկոմ, ազգային հերոս Ֆահրեդդին Ջաբրաիլովն է: Նա այդ պաշտոնին նշանակվել է Զաքիր Հասանովի` Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Սակայն հակառակ Իլհամ Ալիեւի եւ Պն ղեկավարության սպասումների` Ադրբեջանի ռազմական գերատեսչության գլխավոր ստորաբաժանումներից մեկում նեգատիվ երեւույթները ոչ միայն չեն կասեցվել, այլեւ ավելի մեծ մասշտաբներ են ձեռք բերել:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ