Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում
Իտալական ԶԼՄ-ների աշխատակիցներին հաջողվել է իմանալ, թե ինչպես է անցկացնում իր մեղրամիսը “Facebook”-ի հիմնադիրը: Վերջերս աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը ամուսնացավ Պրիսցիլա անունով աղջկա հետ, ում հետ ծանոթացել է Հարվարդում սովորելու տարիներին:
Լրատվամիջոցները նշում են, որ 28-ամյա միլիարդատերը նույնիսկ թեյավճար չի թողնում: Իտալական թերթերից մեկը գրել է միջադեպի մասին, երբ 32 եվրո վճարելու ժամանակ Մարկ Ցուկերբերգը ոչ մի ավել ցենտ չի թողել մատուցողին:
Ի դեպ, Ցուկերբերգի 27-ամյա կինը իր դժգոհությունն է հայտնել լրագրողներին այն առիթով, որ ամուսինն իր համար գրեթե ժամանակ չի գտնում, քանի որ կամ աշխատում է կամ իր բազմաթիվ վիրտուալ ընկերների հետ է շփվում:
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն իր մեղրամսի համար ընտրել է ամենաէժանագին իտալական հյուրանոցներից մեկը: Հավանաբար երիտասարդ ամուսինները ցանկացել են խառնվել սովորական մարդկանց ամբոխին, որպեսզի մնան աննկատ:
Չնայած լրատվամիջոցները նշում են նաեւ, որ Մարկը միշտ է սիրել պարզություն` թե հագուստի, թե` ինտերիերի հարցում: Գուցե հենց այդ պատճառով էլ նա ընտրել է էկոնոմ դասի հյուրանոց: