Քաղցի զգացողությանը խաբելու 7 տարբերակ
Ջուր խմեք: 10-ից 8 դեպքերում մենք շփոթում ենք ծարավը քաղցի հետ: Մի բաժակ ջուրը կարող է խաբել սովի զգացումին` ազատելով մի քնաի ավելորդ կալորիաներից:
- Հատուկ վարժություն արեք: 2-3 րոպե մերսեք քթի եւ շրթունքի միջեւ ընկած հատվածը, սովի զգացումը կթուլանա:
- Շնչառական վարժություններ արեք: Կանգնեք պատուհանի մոտ ու 20 անգամ խորը շունչ քաշեք, արտաշնչեք:
- Նորմալ քնեք: Մարդիկ սովորաբար քնի պակասը լրացնում են ուտելիքով: Դրա համար եթե նորմալ քնեք, անառողջ սովի զգացողությունը կանհետանա:
- Արոմաթերապիա միացրեք: Ցիտրուսի եւ սուրճի հոտը անցկացնում են սովի զգացողությունը:
- Գոտին ձգեք` ուղիղ իմաստով: Կիպ հագուստը թույլ չի տալիս շատ ուտել:
- Ինչ-որ գործով ձեզ շեղեք: Հաճախ սովի խիստ զգացողությունը հոգեբանական է, մենք սովոր ենք ուտել պարապ մնալիս, սթրեսների հետանքով: Զբաղեցրեք ձեզ, գնացեք զբոսնելու եւ այլն: