Ամպրոպ եւ անձրեւ
Հանրապետության տարածքում` հունիսի 1-ին, 2-ին, 5-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 3-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 2-ին կնվազի 2-3, 3-4-ին արեւելյան շրջաններում եւս 4-6 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:
Երեւանում`հունիսի 1-ին, 2-ին, 5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրեւի փոքր հավանականություն, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից