13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Անի Դաշյանն այսօր ամուսնացավ /ֆոտո/

Հաղորդավարուհի Անի Դաշյանը րոպեներ առաջ պսակադրվեց։ Սուրբ Աննա եկեղեցում նա սիրելիին՝ Լյուդվիգ Կարապետյանին, հնազանդ լինելու երդում տվեց, նրանք փոխանակվեցին ամուսնական մատանիներով ու խոստացան հավերժ սիրել միմյանց։ Այս մասին գրում է Blognews.am-ը: 

Անիի ու Լյուդվիգի տարիքային տարբերությունը 7 տարի է։ Նորապսակները հանդիպեցին եկեղեցում։ Ըստ հաղորդավարուհու՝ իրենք ավանդական և ժամանակակից հարսանիքների միքս են արել, որի մեջ հայկական ավանդական երթուղին պահպանելը չէր մտնում:) Զույգի հարսանյաց խնջույքին ներկա է լինելու մոտ 170 հյուր, ինչպես Անին նշեց՝ միայն ամենամտերիմ մարդիկ։

Հաղորդավարուհու հարսի պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը։ Երգչուհի Քրիստինե Պեպելյանի խորհրդով նա պարելու է «Ուզուն դարա»։ 

Ամուսնությունից հետո Անին տեղափոխվելու է Մոսկվա՝ ամուսնու մոտ, սակայն գործունեությունը չի դադարեցնելու։ Նրա փոխանցմամբ՝ Մոսկվայից շարունակելու է աշխատել 21TV-ի համար։ Անին ու Լյուդվիգն իրենց մեղրամիսը կվայելեն ծովափնյա երկրում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ