29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեքենան հայտնվել է ձորի եզրին. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Օպել վեկտրա» մակնիշի 34LZ897 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնվ. 1930թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին:

Հրշեջ-փրկարարները Ա.Շ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել այն ավտոքարշակի վրա:
Տուժածը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնհատել են միջին կայուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ