09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունն ընդգրկվել է «սեւ ցուցակում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուս միլիարդատերը տեղափոխվել է Արցախ եւ այնտեղ բնակություն հաստատել ընտանիքի հետ միասին:

«Գերման Ստերլիգովը, որը հակասական կենսագրություն ունի, նախքան Ադրբեջանի օկուպացված հողերը ոտք դնելը չէր կարող չտեղեկանար, որ այդ տարածքները բարենպաստ հող են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի միջոցով կեղտոտ փողեր լվանալու եւ քրեական գործունեություն ծավալելու համար»,- հայտարարել է Գաջիեւը։

Նա հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի սեւ ցուցակում կհայտնվեն բոլոր այն լրագրողները, ովքեր կայցելեն Արցախ` Ստերլիգովի հետ հարցազրույցներ անցկացնելու:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ