29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ նախագահի խորհրդականի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ԱՄՆ նախագահի խորհրդական Քրիստին Վորմութի գլխավորած պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «haber3.com»  լրատվակայքը՝ ընդգծելով, որ պատվիրակության անդամների մասնակցությամբ գումարվելիք ժողովի հիմնական թեմաները լինելու են Ինջիրլիքն ու Դիարբեքիրի օդային զինուժի ռազմաբազաները, գրում է Ermenihaber.am-ը:

ԱՄՆ պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնում 2014-ին նշանակվելուց ի վեր Վորմութը հայտնի է որպես ԱՄՆ՝ Սիրիայի և Իրաքի հարցերով կարևորագույն մասնագետ:

«Այս մարդաշատ զինվորական ժողովը համընկել է Թուրքիայի զինված ուժերի՝ սիրիական սահմանում գտնվող հրամանատարների՝ Անկարա կանչվելու հետ, ինչի պատճառով շշուկներ են տարածվել, թե այս այցի շրջանակներում ամերիկացի և թուրք հրամանատարները  զինվորական ժողով են կազմակերպելու», – գրում է աղբյուրը:

Ակնկալվում է, որ Վորմութի սպասվելիք այցի շրջանակներում  կքննարկվեն «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի, քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ- PYD)՝ տարածաշրջանում ունեցած դերի, կոալիցիոն ուժերի՝ տարածաշրջանում իրականացրած ռազմաօդային գործողությունների արդյունքում հնարավոր ժողովրդագրական փոփոխությունների և Թուրքիայի պահանջած անվտանգության գոտու թեմաները:

Անկարան ԱՄՆ-ի պատվիրակությանը հայտնելու է իր անհանգստությունը՝ կապված այն հնարավոր արաբա-քրդական պատերազմի հետ, որը կարող է ծագել տարածաշրջանում կոալիցիոն ուժերի կողմից օդային գործողությունների իրականացման դեպքում: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան նկատել է տալու, որ առաջացած այդ ալիքն ուղղվելու է իր դեմ  և  ընդգծելու է, որ փախստականների սպասվելիք հոսքի ու ժողովրդագրական փոփոխությունների կանխման համար սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելը պարզապես անհրաժեշտություն է:

Վորմութի առաջին այցը Թուրքիա տեղի էր ունեցել 2014թ. նոյեմբերի 7-ին, որի  շրջանակներում որպես արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչ օրակարգ էր բերել կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայում իրականացվելիք օդային գործողությունների ժամանակ Ինջիրլիք ռազմաբազի օգտագործման հարցը: Սակայն թուրքական կողմը նշել էր. « Քանի դեռ Սիրիայում համապարփակ գործողություն չի կազմակերպվել,   Ինջիրլիքի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Դրանից անմիջապես մեկ շաբաթ անց Թուրքիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որը կրկին առաջարկել էր Թուրքիային՝ միանալու ԻՊ-ի  դեմ կոալիցիային և այդ գործողություններում օգտաագործելու Ինջիրլիքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ