13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Շարժման «ականջներն» արդեն երևում են

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները, որ նստացույց էին անում Բաղրամյան պողոտայում, այսօր Ազատության հրապարակում են գիշերել: Չնայած նշենք, որ ի սկզբանե նստացույցին մասնակցող քաղաքացիներից քչերին կարելի է տեսնել այնտեղ: Ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել հրապարակում, իսկ մինչ այդ՝ նրանք պատրաստվում են լինել այնտեղ:

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատեց, որ այս շարժումն արդեն քաղաքական է դարձել: «Նախապես սոցիալական էր, հիմա դարձել է քաղաքական»,-նկատեց նա: Համբարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շարժման առաջնորդներն այս պահին «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից են, որոնք, նրա խոսքով, ֆինանսավորվում են Արևմուտքից՝ ԱՄՆ-ից: «Արդեն երևում է, թե ովքեր են շարժման «ականջները», երևում է, ովքեր են կանգնած շարժման հետևում»,-նկատեց նա:

Համբարյանը նույնիսկ ասաց, որ ուկրաինական փորձը հիշելով՝ կարող է ասել, որ նպատակ է դրվում մայդանի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ