17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

20 տարի անց է միայն տղամարդը հասկացել, որ իր կինն իրականում եւս տղամարդ է/ ֆոտո/

64-ամյա բելգիացին սարսափահար է եղել, երբ իմացել է ճշմարտությունը:

Յանն ամուսնացել է Մոնիկա անունով աղջկա հետ 1993-ին: Ինդոնեզիայի քաղաքացի Մոնիկան աշխատելիս է եղել Յանի նախկին ընտանիքի համար` որպես սպասուհի: Նրա պատճառով Յանը նույնիսկ կնոջից է հեռացել: Յանի խոսքով` այսքան ժամանակ ոչ մի ակնարկ չի եղել այն մասին, որ իր ընտրյալը տղա է ծնվել:

“Ես նրան շատ հմայիչ էի համարում, չնայած նա հենց այդպիսին էլ կար: Այն ժամանակ նա 27 տարեկան էր, եւ ես ուրախ էի, որ նա երեխաներ չցանկացավ ունենալ, քանի որ ես արդեն 44 տարեկան էի եւ 2 երեխա ունեի”,-պատմել է Յանը:

20 տարի շարունակ ամուսիններն ապրել են համերաշխ եւ երջանիկ: Մոնիկան Յանին խաբել է, թե հակաբեղմնավորիչ  հաբեր է ընդունում եւ այդ պատճառով էլ չի հղիանում: Նրանց հարաբերությունները վատացել են վերջին ընթացքում եւ Յանը սկսել է կասկածել, որ կինն իրեն դավաճանում է, սակայն հակառակ սեռին պատկանելու մասին միտք անգամ չի եղել, մինչեւ որ նրանց հյուր է եկել Մոնիկայի բարեկամը եւ ակնարկել, որ նա ամուսնուց գաղտինքներ ունի: Այդ ժամանակ էլ Մոնիկան վերջապես խոստովանել է ամուսնուն, որ ինքը տղա է ծնվել, սակայն հետագայում սեռը փոխելու վիրահատություն է կատարել: 

“Իմ աշխարհը փլուզվեց այդ պահին, ես ինձ զգում էի այնպես, կարծես թե այդ տարիների ընթացքում ինձ շարունակ բռնաբարել եւ ծաղրել են”,-իր ապրումներն է նկարագրել խաբված տղամարդը:

Նա դիմել է դատարան` ապահարզան պահանջելու եւ կնոջը տնից հեռացնելու հայցով, սակայն դատական հայցը մերժվել է: Դատարանը հայտարարել է, որ Մոնիկան իրավունք ունի բնակվել այդ տանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ