Ցուցարարներին ծեծել են եւ ցրել ջրցան մեքենաներով. Շեր
Հայազգի հանրահայտ երգչուհի Շերը (Շերելին Սարգսյան) Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմանը եւ ընդդեմ թանկացման բողոքի ցույցերին:
«Ռուսաստանը 22 տոկոսով թանկացրել է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքը: Ցուցարարներին ծեծել են եւ ցրել ջրցան մեքենաներով: Ոչ ոք չի անհանգստանում հայերի համար»,- գրել է Շերը՝ իր գրառմանը հավելելով KimKardashian հեշթեգը, որպեսզի վերջինի հետեւորդները եւս տեսնեն գրառումը: