20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նրանք ժպտում էին մահվան ժպիտով

1815 թ.–ին, աշխարհի ամենամեծ երկու բանակները հանդիպեցին Վաթերլոուի մոտ` ապոկալիպսիսյան ճակատամարտի համար, որը ավելի քան 50 հազար մարդու կյանք պետք է խլեր։ Այդ ճակատամարտը եղավ Նապոլեոնի կարապի երգը, ինչպես նաև սահմռկեցուցիչ ազդեցություն ունեցավ ստամատոլագիայի ասպարեզում։

Մինչ Վաթերլոուն, փչացած ատամները ամենասարսափելի բաներն էին, ինչից վախենում էր բրիտանական հասարակությունը։ Առանց այնպիսի հասկացությունների, ինչպիսիք էին պլոմբներն ու ատամների պարբերաբար մաքրումը, վատ ատամները մարդկային կյանքեր էին կործանում։ Բայց երբ ճակատամարտն ավարտվեց, Եվրոպան առողջ ատամներով երիտասարդների հազարավոր դիակների տեր դարձավ։

Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ստոմատոլագիայի ասպարեզում կարևորագույն առաջխաղացումներից էր։ Մահացածների ատամներից պատրաստված պրոթեզները դարձան բոլորին հասանելի։ Երկար տարիներ մարդիկ հաճույքով ժպտում էին ճակատամարտում զոհված մարդկանց ժպիտով։ Եվ միայն 1830–ականներին, Կլավդի Էշի` ճենապակուց պատրաստած պրոթեզների շուկա մտնելուց հետո այդ սարսափելի «նորաձևությունը» վերացավ։


Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն
-ի ֆեյսբուքյան էջից

 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ