Ինչպես տնային պայմաներում պատրաստել հայտնի իտալական լիկյոր «Լիմոնչելլո»

Բաղադրությունը`
Կիտրոն 1կգ
 Սպիրտ 1լ
 Շաքարավազ 600 գրամ
 Ջուր 1,4լ
Պատրաստման եղանակը ՝
 Քանի որ լիկյորի համար օգտագործելու ենք կիտրոնների կեղևը, իսկ դրանք շատ հաճախ պատված են լինում զանազան վնասակար նյութերով, ուստի զինվում ենք խոզանակով և շատ մանրակրկիտ լվանում լիմոնները տաք ջրում: 
 Լվացված կիտրոնները կեղևահանում ենք շատ բարակ շերտով՝ նվազագույնս հասցնելով սպիտակ շերտին հպումը: Լցնում ենք կեղևները բանկայի մեջ, վրան ավելացնում սպիրտը և տեղափոխում պահարան 1 շաբաթով: Չենք մոռանում ժամանակ առ ժամանակ թափահարելով խառնել բանկան:
 1 շաբաթ անց բացում ենք բանկան և անցկացնում հեղուկը ցանցի կամ կրկնակի աձեռոցիկի միջով:
 Պատրաստում ենք օշարակը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազը, ապա ջուրը և տեղափոխում միջին կրակի վրա մինչև շաքարավազի լուծվելը: Հանում ենք կրակի վրայից, սառեցնում սենյակային ջերմաստիճանի, ապա խառնում սպիրտային լուծույթի հետ:
 Լցնում ենք շշերի մեջ և տեղավորում պահարանի մեջ: 
 Խմելուց առաջ տեղափոխում ենք լիկյորով շիշը սառնարան 2ժամով, որպեսզի սառչի (մատուցելուց առաջ կարելի է նաև նախապես սառեցնել բաժակները):
Ուտեմ քեզ–ի ֆեյսբուքյան էջից
                










































