24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը սպառնում է դուրս գալ ԵԽ-ից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հնարավոր է` Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից: Իսկ նման կեցվածքի պատճառ է դարձել Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուների գործունեությունը» վերնագրով հունիսի 23-ին ընդունած խիստ քննադատական բանաձեւը:

Մամեդովը Twitter-ի իր էջում արած գրառման մեջ դժգոհություն է հայտնել ԵԽ-ից:

 «Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի տակ է դնում այդ կառույցում Ադրբեջանի անդամությունը», -գրել է Մամեդովը:

Երկրի ԱԳ նախարարությունը եւս անդրադարձել է բանաձեւին` այն բնութագրելով «կանխակալ եւ չհիմնավորված մոտեցում»:  Այս մասին հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է, որ «ԵԽ-ը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել այն պատճառով, քանի որ Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական Ադրբեջանը»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ