22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաշագործ բազուկը

Բազուկի օգտակար հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս Հիպոկրատին: Այս պալարապտուղը հնում լայնորեն կիրառել են որպես ամոքիչ միջոց մաշկաբորբերի, ինֆեկցիոն հիվանդությունների, ինչպես նաև արյան զանազան հիվանդությունների, այդ թվում նաև երկաթդիֆիցիտային անեմիայի դեպքում: Անշուշտ, վիտամինների պարունակությամբ բազուկը զիջում է գազարին կամ պղպեղին, բայց նրա տերևները հանդիսանում են վիտամին A-ի աղբյուր, իսկ պալարապտուղները պարունակում են բավարար քանակությամբ B9, ինչի շնորհիվ բազուկը համարվում է սրտային հիվանդությունների կանխարգելիչ: Իսկ յոդի, ցինկի և երկաթի առկայության շնորհիվ բազուկը էապես գերազանցում է մյուս բանջարեղեններին, հանդիսանալով բնական դեղամիջոց արյունաստեղծման համար և սեռական գեղձերի ու նյութափոխանակության խանգարումների դեպքում:
Հագեցած քիմիական բաղադրությունը, որը ներառում է ամինաթթուներ, օրգանական թթուներ, պեկտիններ, գլյուկոզա, ֆրուկտոզա, հանքային նյութեր և միկրոէլեմենտներ, ապահովում են բազուկի յուրօրինակ հատկությունները:

Կարմիր բազուկը ունի մի շարք օգտակար հատկություններ.
. կանխում է անեմիան և նպաստում է հեմոգլոբինի արտադրությանը
. օգնում է օրգանիզմում նոր բջիջների ստեղծմանը՝ունենալով երիտասարդացնող ազդեցություն
. լավացնում է մարսողությունը
. կարգավորում է նյութափոխանակությունը
. օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը
. կանխարգելում է չարորակ ուռուցքների առաջացումը, իսկ առկայության դեպքում դանդաղեցնում դրանց աճը
. մաքրում է անոթները
. օգտակար է աթերոսկլերոզի և արյան բարձր ճնշման դեպքում
. բարձրացնում է տղամարդկանց սեռական ակտիվությունը
. թեթևացնում է կանանց դաշտանային ցավերը
. ունի միզամուղ, ցավազրկող և հակաբորբոքային հատկություն
. բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և, վերջապես,
. անփոխարինելի է վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում՝ իր մեջ պարունակվող յոդի ռեկորդային քանակի շնորհիվ:
Բազուկը, որի կալորիականությունն ընդամենը 40 կկալ է 100 գրամում կարևոր տեղ է զբաղեցնում դիետիկ սննդակարգում: Լավագույնս հագեցնում է քաղցը, միևնույն ժամանակ՝ ցածր կալորիականության շնորհիվ չնպաստելով ճարպակալմանը: Բազուկի օգտագործումը հատկապես ցուցված է հղի կանանց:

Արդյոք կարող է բազուկը վնաս հասցնել օրգանիզմին:
Սխալ կլիներ պնդել, թե բազուկը վնասակար է առողջությանը: Իրականում նրա վնասակարությունը կարող է ի հայտ գալ միայն այն դեպքում, երբ այն օգտագործվի չմտածված, մեծ քանակությամբ՝ առողջական որոշ խնդիրների առկայության դեպքում: Անհրաժեշտ է չտարվել ոչ հում, և ոչ էլ եփած բազուկով բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում, քանի որ բազուկն էլ ավելի կբարձրացնի ստամոքսի թթվայնությունը: Խորհուրդ չի տրվում բազուկի չարաշահումը նաև շաքարային դիաբետ ունեցողներին՝ նրա մեջ պարունակվող շաքարի ոչ քիչ քանակի պատճառով: Եվ եթե մենք խորհուրդ ենք տալիս բազուկ օգտագործել խրոնիկ փորկապության դեպքում, հետևաբար այն չի կարելի օգտագործել փորլուծի ժամանակ: Բազուկի թարմ հյութը խորհուրդ չի տրվում խմել պոդագրայի, ռևմատիկ արթրիտի, արյան ցածր ճնշման, ինչպես նաև աղիքային խանգարումների դեպքում: Անհրաժեշտ է նաև իմանալ, որ բազուկը խանգարում է կալցիումի յուրացմանը, հատկապես օստեոպորոզի դեպքում: Միանգամայն հակացուցված է բազուկը միզաքարային հիվանդությունների դեպքում: Թեև երբեմն ժողովրդական բժշկության մեջ կարելի է հանդիպել բազուկի հյութով միզապարկի և երիկամների քարերի բուժման բաղադրատոմսեր, կիրառել դա խորհուրդ չի տրվում:

Բազուկի օգտակար հատկությունները լավագույնս դրսևորվում են թարմ քամած հյութի մեջ: Այն օգտակար է խիստ հոգնածության, ավիտամինոզի, հեմոգլոբինի պակասի ժամանակ: Բազուկի թարմ հյութը խորհուրդ է տրվում նաև շլակների հեռացման և օրգանիզմի ընդհանուր մաքրման համար:
Բազուկի զարմանահրաշ բուժական հատկությունները չեն կորչում նաև ձմեռային տևական պահպանման ժամանակ: Նշանակում է նույնիսկ վաղ գարնանը, երբ օրգանիզմը վիտամինների և օգտակար միկրոէլեմենտների ամենամեծ պահանջն ունի, բազուկը կարող է իսկական փրկարար միջոց հանդիսանալ օրգանիզմի ամրապնդման համար:

Ձեր բժիշկ Մարգարյանը-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ