26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

ԼՂՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին  նշված հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Ռուսլան Իսրայելյանը:

Ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Նիստի ընթացքում ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության, Ազգային ժողովի աշխատակազմերի, արդարադատության  նախարարության, Գերագույն դատարանի, դատախազության, վերահսկիչ պալատի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղծառայության խորհրդի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2014թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի հաղորդմամբ՝ աշխատակազմի աշխատանքները կազմակերպելու համար 2014թ.-ին պետական բյուջեով նախատեսվել է 407 մլն 342 հազ. դրամ, փաստացի ծախսերը՝ 280 մլն 526 հազ.դրամ կամ նախահաշվի 69%-ը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրգորյանը, ներկայացնելով  2014թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, նշեց , որ կառավարության բյուջեի տարեկան նախահաշիվը կազմել է 540 մլն 370 հազ. 900 դրամ, կատարողականը՝ 506 մլն 397 հազ. 600 դրամ կամ 93,7%-ը:

Ազգային ժողովի 2014թ.-ի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Գարիկ ժամհարյանը: Հաշվետվության համաձայն՝ ԱԺ աշխատակազմի տարեկան նախահաշիվը կազմել է 341մլն 504 հազար դրամ, կատարողականը՝ 319.901,4 կամ 94%:

Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը ներկայացրեց համակարգի տարեկան հաշվետվության կատարողականը, որի համաձայն 2014թ.-ին  դատախազությանը հատկացվել է 463մլն 182հազ. 400դրամ, կատարողականը՝ 423մլն 480հազ. 100 դրամ կամ նախատեսվածի 91, 3%-ը:

Արդարադատության նախարարության 2014թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացրեց նախարար Արարատ Դանիելյանը: Համաձայն հաշվետվության՝ ԼՂՀ արդարադատության պահպանման ծախսը կազմել է 259 մլն 969 հազ. դրամ, կատարողականը՝ 242մլն 646 հազ. դրամ կամ 92,6%-ը:

Բյուջեի կատարողականի մասին հաջորդ զեկուցողը Գերագույն դատարանի նախագահ  Նարինե Նարիմանյանն էր: Վերջինիս հաղորդմամբ դատական համակարգի 2014թ.-ի բյուջեն կազմել է 473մլն 761 հազ. դրամ, ծախսը՝ 436 մլն 629 հազ. դրամ կամ  92,2%-ը:

Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի հաղորդմամբ 2014թ.-ին պահպանման ծախսը կազմել է 128մլն 599հազ. դրամ, փաստացի ծախսը՝ 117մլն 430 հազ. դրամ կամ 91,3%-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի զեկույցի համաձայն՝ ապարատի պահպանման ծախսերը հոգալու համար 2014թ.-ի բյուջեի նախահաշիվը կազմել է 34մլն 106 հազ. 600 դրամ, որից ծախսվել է 31մլն 469 հազ. դրամը կամ  ընդհանուր ծախսերի 92,1% -ը:

Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հաղորդմամբ 2014թ.-ին գրասենյակի գործունեությունն ապահովելու համար 2014թ.-ին նախատեսվել է 39մլն 245 հազ. դրամ, կատարողականը՝ 37մլն 242հազ. դրամ կամ 95%:

Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2014թ.-ին խորհրդի պահպանման ծախսը նախատեսված  84մլն 39 հազարի փոխարեն կազմել է ՝ 78մլն 993 հազ. դրամ կամ 94%:

Նիստի ընթացքում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորները հնարավորություն ունեցան նաև հարցերի միջոցով պարզաբանումներ ստանալ այս կամ այն ոլորտի հաշվետվությունների կատարողականի վերաբերյալ:

Պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանն առաջարկեց առաջիկայում կիրառման մեջ դնել բյուջեի կատարողականների ներկայացման բացված տարբերակը:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ