29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քարդաշյանների միացյալ նահանգները. Որն է այս ընտանիքի հաջողության գաղտնիքը

Ամերիկյան հեռուստաընկերություններում ռեալիթի-շոուներն անսահման են: Սակայն միայն Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի Keeping Up With The Kardashians շոուն է դարձել հանրահռչակ, իսկ Քարդաշյանները` ճանաչված ու մեծահարուստ:

Лента.ру-ն որոշել է պարզել, թե որն է այս ընտանիքի հաջողության գաղտնիքը: Լրատվամիջոցն ի վերջո առանձնացրել է 10 հիմնական կետ:

Նրանք ոչնչից կարողանում են փող ստեղծել

«Քարդաշյանների ընտանիքը» շոուն հեռարձակվում է 2007-ից։ Յուրաքանչյուր մաս դիտում են միլիոնավոր հեռուստադիտողներ, իսկ նրանց ընտանիքը տարեկան հարստանում է մի քանի տասնյակ միլիոն դոլարով։ Ի դեպ, Քարդաշյանների ընտանիքը հարստացրել են Քիմի տատիկը և պապիկը՝ Կալիֆորնիայի հարավում բացելով մսի փաթեթավորման ամենախոշոր ընկերությունը։ 

2003-ին ընտանիքի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մահից հետո նրանց հաջողվել է ոչ միայն պահպանել, այլև ավելացնել կարողությունը։

Նրանց կարելի է հետեւել

«Քարդաշյանների ընտանիքը», հեղինակների մտահղացմամբ, շոու է, որը ցույց է տալիս սովորական կենցաղային խնդիրներ, սակայն՝ ոչ սովորական ընտանիքում։ Նրանք կարողություն են ստեղծել՝ թույլ տալով հետևել իրենց և մանրամասն պատմելով խիստ անձնական պահերի մասին։ Նրանք քննարկում են այնպիսի խնդիրներ, որոնք որ չափազանց անձնական են, օրինակ, երեխա չունենալու խնդիրը:

Նրանք միասնական են

Քարդաշյանները հետաքրքիր են այնքանով, որքանով հետաքրքիր է ցանկացած մեծ ընտանիք։ Շոուի գլխավոր հերոսները չեն փոխվում արդեն 10 սեզոն։ Պրոդյուսերներին հաջողվել է ճիշտ շեշտադրել այս հայ-ամերիկյան ընտանիքի խնդիրներն ու հաջողությունները:

Նրանք անսովոր հայրիկ ունեն

Քարդաշյաններ-Ջեներներ կլանի ղեկավար Բրյուս Ջեներն ամուսնալուծվել է կնոջից 2013-ին, իսկ արդեն 2014-ին հայտարարել, որ մտադիր է փոխել սեռը, ինչը ցանկացել է անել դեռևս 1980-ականներին, սակայն հանդիպել է ապագա կնոջը և անսպասելի սիրահարվել։ Այսօր նա արդեն հանդես է գալիս կնոջ կերպարում:

Նրանք ռեկորդներ են սահմանում

Երբ 2014-ին Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պսակադրվեցին, նրանց առաջին հարսանեկան լուսանկարն Instagram-ում ռեկորդային թվով հավանությունների արժանացավ՝ 2.4 մլն։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ այդ սոցկայքում Քիմն ամենահայտնին է՝ 3.9 մլն հետևորդով։

Նրանք բամբասանքներից չեն նեղանում

Քարդաշյաններն անտեսում են իրենց մասին արված նույնիսկ ամենաչար կատակն ու ծաղրը, նրանք չեն նեղանում բամբասանքներից։

Նրանց ճանաչում են առաջին դեմքերը

Այս տարի Երևան կատարած այցի ընթացքում Քիմը և Քլոեն հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և քննարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը։

 Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ Քարդաշյանների հեռավոր բարեկամն է։

 Նրանց ընտանիքի հետ ուրախ են շփվել առաջին մեծության դերասանները, երաժիշտները և դիզայներները։ Քիմի և Քանյեի հարսանիքին հրավիրված են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը։

Նրանց միջոցով կարելի է փող աշխատել

Երբ հայտնի է դարձել, որ Քիմը սպասում է երկրորդ երեխային, կազմակերպվել է տոտալիզատոր։ Մարդիկ հույս ունեն գումար վաստակել՝ գուշակելով ապագա երեխայի անունը։

Նրանց կարելի է կրկնօրինակել

Մարդիկ կրկնօրինակում են նրանց հագուստի ոճը և երազում ունենալ հայտնի քույրերի արտաքինից։

Նրանց կարելի է արտահանել

Քարդաշյանների հեղինակությունն ԱՄՆ-ի սահմաններից շատ է անցել: Քարդաշյաններին ճանաչում են անգամ այն երկրներում, որտեղ շոուի ոչ մի սերիա չեն դիտել։ Նրանք աշխարհի ամենահայտնի աստղերի թվում են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ