29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրդեհ բենզալցակայանում. կա զոհ

ՀՀ  քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում գործող բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ,  որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

2015թ մայիսի 30-ին` ժամը 23:20-ին, «Կապան ԲԿ» ՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել, որ բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով հիվանդանոց է տեղեփոխվել երկու տղամարդ՝  Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Հրայր Սարգսյանը՝ «զույգ վերին վերջույթների և դեմքի թերմիկ այրվածք», իսկ Կապան քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը՝ «ամբողջ մարմնի թերմիկ այրվածք» ախտորոշումամբ։

Սյունիքի մարզային քննչական վարչությունում  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ  քաղաքացիներն այրվածքներն ստացել են Կապանի Գործարանային փողոցի 1/1 հասցեում գործող բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով։

Տուժած քաղաքացիներից մեկը՝ Ս.Կարապետյանը, մայիսի 31-ին տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 2-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, մահացել է։

Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Կատարվում է քննություն՝ հրդեհի բռնկման պատճառները, բենզալցակայանում անվտանգության կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և  հասարակայնության 
հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ