Ինչպիսի ամառ է սպասվում

Մայիս ամսին տեղումների քանակը եղել է նորմայից ավել: Ունեցել ենք 10 կարկտահարության դեպք: Այս մասին հրավիրված ասուլիսին այսօր խոսեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այս ամառը շոգ չի լինի: Հունիսը Հանրապետության տարբեր հատվածներում տարբեր կերպ կլինի, կանխատեսել են օդերեւութաբանները:
Արարատյան դաշտավայրում, Արմավիրի մարզում և Արագածոտնի նախալեռներում հունիսին միջին ջերմաստիճանը լինելու է 21-22 աստիճան, առավելագույնը 32-34 աստիճան, իսկ նվազագույնը 7-12 աստիճան տաքություն:
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում առաջիկա ամսին սպասվում է միջինը 12-15 աստիճան, առավելագույնը 23-26, նվազագույնը՝ գիշերը 2-5 աստիճան տաքություն:
Լոռու մարզում սպասվում է միջինը 14-16 աստիճան, առավելագույնը՝ 24-27, նվազագույնը գիշերը 3-6 աստիճան տաքություն:
Տավուշի մարզում հունիս ամսին կդիտվի միջինը 15-19 աստիճան, առավելագույնը՝ 27-30, նվազագույնը՝ 5-8 աստիճան տաքություն:
Վայոց Ձորի մարզում սպասվում է միջինը 20-22 աստիճան, առավելագույնը՝ 32-34, նվազագույնը՝ 1-2 աստիճան տաքություն:
Սյունիքի մարզում կդիտվի միջինը 20-23 աստիճան, առավելագույնը՝ 32-35, նվազագույնը 7-11 աստիճան տաքություն:
Երևանում հունիս ամսին սպասվում է միջինը 21-22 աստիճան տաքություն: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 7-10 աստիճան: Առանձին օրերին կդիտվի ցերեկը մինչև 32-34 աստիճան տաքություն:
Հունիս ամիսը ևս անկայուն ամիս է, հայտնեց Գագիկ Սուրենյանցը, քանի որ տեղումների քանակն ավելի մեծ է լինելու ամսվա առաջին կեսին: Կարկտահարություններ չի բացառվում մարզերում, որոնք գրեթե բոլոր տարիներին նկատվում են:
Կոտայքի մարզում վերջերս տեղի ունեցած պտտահողմին անդրադառնալով, Գագիկ Սուրենյանցը նշեց, որ մինչև հիմա չի հաջողվում իմանալ, թե ինչի հետևանքով դա առաջացավ: