06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայփոստ»-ը վաճառվում է

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Ըստ կառավարության՝ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը, հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդումների, նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացնի սոցիալական ծրագրեր աշխատատողների համար:

«Հայփոստ» ՓԲԸ -ն կվերածվի բնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի ողջ տարածքում, հնարավորություն կունենա Հայաստանի բնակչությանը մատուցել փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ` ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Ներկայումս «Հայփոստը» ամբողջությամբ պետական ընկերություն է 2006թ.-ին այն հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: 2012թ.-ին ՀՀ կառավարության և նշված ընկերության միջև կնքվել է նոր պայմանագիր, որով հավատարմագրային կառավարման ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ