18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեք երեխաների 31 ամյա հայրը պայքարում է մահվան դեմ

31 ամյա Կարեն Նալթակյանը պայքարում է ապրելու համար: Երեք անչափահաս որդիների հայրը պարտավորված է զգում՝ ապրել ու բարեկեցիկ ապագա ապահովել որդիների համար: Կարենի երջանիկ ընտանիքում այժմ հուսահատությունն է իշխում:

Նրա երիտասարդ կինը՝ Լիաննան արցունքները աչքերին մեզ պատմեց Կարենի անսպասելի ու չարագույժ հիվանդության մասին: «Սկզբում նշիկներն էին անընդհատ բորբոքվում ու ամուսինս բուժվում էր ստանում պոլիկլինիկայում:Ասում էին նշիկները չափից ավելի են մեծացած, սակայն հետո պարզվեց որ լիմֆոմատիկ հանգույցների ուռուցք ունի»,-պատմեց Լիաննա Գրիգորյանը նշելով, որ սկզբում սեփական միջոցներով բազմաթիվ ստուգումների է տարել ամուսնուն,Կարենը բավականին ժամանակ սխալ ախտորոշմամբ բուժում է ստացել ու ի վերջո պարզվել է ահավորը՝ քաղցկեղ:

«Ավելի ուշ իմացանք, որ Կարենի մոտ նաև ստամոքսի ուռուցք կա, որը 8-10 տարվա վաղեմություն ունի»,-պատմեց Լիաննան:

Նոր տարվա տոներից առաջ Կարենի վիճակը ծանրացավ: Ամանօրյա հանգստի օրերը Կարենի ընտանիքի համար վերածվեցին մղձավանջի:

Տոնական օրերի ավարտին ընտանիքը հասկացավ, որ հանուն Կարենի պետք է զոհաբերեն ամեն ինչ:

Ուռուցքաբանության ինստիտուտում խորհուրդ տվեցին քիմիաթերապիայի դիմել: Լիաննան չվարանեց հանուն ամուսնու տունը գրավադրեցին:

Կնոջ փոխանցմամբ Կարենի վիճակը հիմա բավականին լավ է ու շարունակական քիմիաթերապիան կարող է փրկել նրան:

Կարեն Նալթակյանը իր երեք որդիների ու երիտասարդ կնոջ անունից նաև խնդրում է օգնել իրեն, որ ապրի: Քիմիաթերապիայի համար անհրաժեշտ է 4 հազար ԱՄՆ դոլար ու հիվանդ երիտասարդի ընտանիքը հուսահատված է:

Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Կարեն Նալթակյանի անվամբ բացված հաշվեհամարին.

AMD 24100324399500
USD 24100324399501
EUR 24100324399502

Հեռ.091-52-55-41

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ