28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Որքան մրցանակներ ու պատվավոր կոչումներ են շնորհվել

Նախագահի աշխատակազմի հիմնական խնդիրներն են պայմաններ ստեղծել նախագահին վերապահված լիազորություննների իրականացման համար, տարբեր ստորաբաժանումների պաշտոնատար անձանց մասնակցություն ապահովել օրինաստեղծ ախատանքներին, փորձագիտական աշխատանքներին, օրենքների նախագծերի քնարկումներին: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ոչ ֆինանսական ցուցանիշները ներկայացնելիս:

Նա տեղեկացրեց, որ 2014 թվականին նախագահի կողմից ստորագրվել է 489 օրենք, 170 պայմանագիր փորձաքննության է ենթարկվել, նախապատրաստվել ու ստորագրման է ներկայացվել 687 համաձայնագիր, 226 կարգադրություն, 911 ուղերձ: «Մեծածավալ ու պատասխանատու աշխատանք է պահանջվում ՀՀ նախագահի այցերի, արտերկրից ժամանող նախագահների, բարձրաստիճան պաշտոնատար պատվիրակությունների ընդունելություննների նախապատրաստումը, 2014 թվականի ընթացքում նախագահը կատարել է 22 պետական, պաշտոնական ու աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել Ֆրանսիայի, Վրաստանի, Սերբիայի, ՌԴ-ի նախագահներին, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության նախարարին, ԵԱՀԿ գործող նախագահին, ընդունել է ՀՀ-ում ավելի քան 20 բարձրաստիճան պաշտոնատար անձանց»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախագահի և աշխատակազմի գործունեության լուսաբանաման վերաբերյալ նախապատրաստվել է 625 հաղորգագրություն ԶԼՄ-ների համար, նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է 937 նյութ: Նախագահի կողմից շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է 573 անձ, ՀՀ նախագահի մրցանակներ են շնորհվել 15 անձի, երիտասարդական մրցանակ՝ 8 անձի, պատվավոր կոչումներ՝ 98 անձի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ