Henaran.am-ի նոր նախագիծը. կյանքը մարզերում` ամեն կիրակի
Չգիտես ինչու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ավելի շատ մայրաքաղաքային կյանքն է. մարզերին կամ քիչ ենք անդրադառնում կամ էլ միայն արտակարգ պատահարների դեպքերում: Բայց Երեւանից դուրս էլ հետաքրքիր մարդիկ են ապրում, ովքեր արարում են եւ ստեղծագործում, ովքեր առաջադրվում եւ ընտրվում են, ովքեր բոյկոտում են, ովքեր պայքարում են…
Այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը փորձելու է ներկայացնել թե ինչպես են մարդիկ ապրում հեռավոր քաղաքներում ու գյուղերում, փորձելու է բացահայտել նոր ճակատագրեր:
Կիրակի նոյեմբերի 25 –ին Henaran.am-ում կարող եք կարդալ մեր նոր նախագծի նյութերը: Այժմ համառոտ առավել հետաքրքիր թեմաների մասին.
Տավուշի մարզում արձանագրված մի քանի գողությունների գործերով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքները, գողոնը նույնպես չկա:
Շիրակի մարզկենտրոնում բացված Ուկրաինայի հյուպատոսարանի պատվավոր հյուպատոս է նշանակվել թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանի հայրը:
Մինչ Գյումրի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն աջակցում է ՀՀԿ-ական թեկնածուին, Կոտայքի մարզում սեւ-մութ ամպեր են հավաքվում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գլխին: Կրտսեր Օսկանյանը “Միկա-ցեմենտ” գործարանի կառավարիչն է:
Այս եւ այլ շատ հետաքրքիր նյութեր Հայասատանի մարզերից` վաղը նոյեմբերի 25 –ին Henaran.am-ում: