24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերը` մանկան շուրթերով /վիդեո/

Ուսումնասիրողների մի խումբ 4-8 տարեկան երեխաներին նույն հարցն են ուղղել` “ի՞նչ է նշանակում սիրել”: Երեխաների պատասխաններն ավելի խորը եւ բազմակողմանի են եղել, քան որեւէ մեկը կարող էր պատկերացնել:

7-ամյա Դենիի կարծիքով` սերն այն է, երբ մայրիկը սուրճ է պատրաստում հայրիկի համար եւ մինչեւ նրան տալը խմում է մի կում, որպեսզի համոզվի, որ այն համեղ է:

6-ամյա Մարկը կարծում է, որ սերն այն է, երբ մայրիկը հայրիկին տեսնում է զուգարանում եւ չի մտածում, որ դա զզվելի է:

4 տարեկան Մերի-Էնը կարծում է, որ սերն այն է, երբ քո շնիկը շոյում է դեմքդ, երբ նույնիսկ նրան ամբողջ օրը տանը մենակ ես թողել:

6-ամյա Ռեբեկան կարծում է, որ սերն այն է, երբ իր տատիկը հիվանդացել էր արտրիտով եւ չէր կարողանում լաք քսել  ոտքերի եղունգներին, նրա փոխարեն իր պապիկն էր անում դա, նույնիսկ այն ժամանակ, երբ ինքն էլ հիվանդացավ արտրիտով:

6-ամյա Նիկան կարծում է, որ եթե ցանկանում ես սովորել լավ սիրել, պետք է սկսես նրանից, ում տանել չես կարողանում:

7-ամյա Նոելի կարծիքով` սերն այն է, երբ տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը, եւ նա սկսում է այն հագնել ամեն օր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ