«Նարեկ Սարգսյանն իրեն վեր ա դասում Ալեքսանդր Թամանյանից» /վիդեո/
«Չի կարելի ամեն ինչի վրայով թռնել, սենց կարելի է քաղաքն ավիրել. Նարեկ Սարգսյանն իրեն վեր ա դասում Ալեքսանդր Թամանյանից, ես էլ գեղանկարիչ եմ, կարող եմ ասել, որ ինձ էլ վեր եմ դասում Մարիտիրոս Սարյանից, նա ավիրեց այս քաղաքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Տերյան 23 շենքի բանկիչ Վարդան Գաբրիելյանը: Նշենք, որ այս և մի քանի այլ շենքեր հանրային գերակա շահ են ճանաչվել, սակայն քաղաքացիները չեն ցանկանում հեռանալ, վաճառել բնակարանները՝ դա ապօրինություն համարելով ու մարդու իրավունքների խախտում:
Նա նշեց, որ իրենք ունեն Սեյսմիկ անվտանգության եզրակացություն, որտեղ հստակ նշված է, որ այդ տարածքի շենքերը գտնվում են բարեկարգ վիճակում, սեյսմակայուն են և վերանորոգման կարիք չունեն։
Վարդան Գաբրիելյանը կատարվածի մեջ մեղադրում է նաև քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին։
Մանրամասն՝ տեսանյութում: