11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Աղջկան կիսով չափ մերկացրել են, քանդվել է, ձեռքն են հանել»

Ազգային ժողովում «ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի իջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկմանը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց մայրուղիների կողքերին թափված աղբի վիճակի հարցը: «Օրինակ՝ այսօրվա դրությամբ Կոտայքի մարզում, երբ Սևան ենք գնում, այն Չայնի կոչված հատվածի ոլորանններում՝ աղջկա արձանի կողքերն, աղբավայր է դարձել, աղջկան կիսով չափ մերկացրել են, քանդվել է, ձեռքն են հանել:

Հիմա այս ծրագրի ենթատեքստում հնարավոր չէ՞ որոշակի ուղորդել այս հարցը, ինչքան էլ մաքուր քաղաք լինի, բայց մայուղիների մաքրությունն էլ կարևոր է»,-դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց նա: Տերտերյանը նշեց, որ մայրուղիները և ոչ միայն, նաև միջմարզային, գյուղական ճանապարհններն ունեն փոքր ու մեծ տեղեր, որ աղբ է կուտակվում: Փոխնախարարը նշեց, թե ծրագիրն անուղղակիորեն նաև դրան կօժանդակի, եթե քաղաքային համանքներում լինեն կանոնավոր աղբամաներ և այլն: «Ծրագրի շրջանակում կփորձենք լուծումներ կգտնել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ