11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անի Զախարյանի «հատուկ» առաջարկը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր նորից բողոքի ակցիա էին անում նախագահական նստավայրի դիմաց։ Այսօրվ ա ակցիային միացել էր  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որն իր աջակցությունը հայտնեց նաիրիտցիներին:

 «Ես առաջարկում եմ նաիրիտցիներին ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կմշակի հատուկ ծրագիր, որով հնարավոր կլինի կարճ ժամկետներում վճարել նաիրիտցիների աշպատավարձերը, ինչպես նաեւ կլուծի գործարանի վերագործարկման խնդիրը: Ես խոսել եմ Երվանդ Զախարյանի տեղակալի հետ, եւ նրանք խոստացել են, որ ավելի մանրամասն կքննեն հարցը»,-լրագրողներին  հայտնեց Անի Զախարյանը:

 Սակայն գործարանի աշխատակիցները նրան այնքան էլ լուրջ չընդունեցին․«Բանուգործ չունի եկել ա մեզ մոտ փիառվել ա ուզում, ինքը ուր էր, որ մենք հանձնաժողով ստեղծեցինք, նույնիսկ ազգային ժողովում մեր հարցը հանձնաժողովը քննարկեց»։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ