23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վրաստանի նախագահը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, չնայած դրանք բացասաբար են ազդում Վրաստանի տնտեսության վրա, գրում է apsny.ge-ն:

Նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար:

«Տարածաշրջանում անկայուն իրավիճակ է, ինչն արտացոլվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսական խնդիրներում, ազդում է նաև Վրաստանի տնտեսության և, առհասարակ, տարածաշրջանում կայունության վրա։ Սակայն երբ մենք խոսում ենք պատժամիջոցների և բացասական հետևանքի մասին, որոնք այդ պատժամիջոցներն ունեցել են Վրաստանի համար, ապա պետք է հիշենք՝ ինչի՞ համար են այդ պատժամիջոցները սահմանվել»,- ասել է Մարգվելաշվիլին` նշելով, որ այդ պատժամիջոցների միակ նպատակը Ուկրաինայի տարածքում պատերազմի դադարեցումն է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ