17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ժնևում

Մայիսի 16-ին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզսստանի, Տաջիկստանի մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին:

Միջոցառմանը Հայաստանը ներկայացավ իր ազգային տաղավարով, որում զետեղված էին ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայ ժողովրդի ունեցած մեծ ներդրումը պատկերող պաստառներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանցի), Ագանովի (Աղանյան), ծովակալ Հովհաննես Իսակովի, Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի, հայազգի այլ նշանավոր հերոսների մասին պատմող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ:

Միջոցառմանը մասնակցող պետությունների տաղավարներում ներկայացված էին նաև համապատասխան ազգային խոհանոցների ուտեստները:

Հայկական տաղավարը, ինչպես իր տեղեկատվական ներկայացվածությամբ, այնպես էլ ազգային ուտեստների զանազանությամբ, արժանացավ ներկաների մեծ հետաքրքրությանն ու գնահատանքին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ