06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ԲՈՒՀ-ը կահույք չէ, որ տեղից տեղ տեղափոխես»

«ԲՈՒՀ-ը կահույք չէ, որ տեղից տեղ տեղափոխես, դա ուղղակի աբսուրդի գագաթն է: Աբսուրդ է անգամ բուհի մասնաճյուղի՝ քաղաքից քաղաք տեղափոխելը»,-այսօր «Հայելի» ակումբում  կայացածասուլիսի  ժամանակ  ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով Քաղաքաշինության նախարարության՝ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախաձեռնությանը:

 «Բուհն այլ քաղաք տեղափոխելիս ուղղակի կոչնչանա: Ինչպես կարող է Օքսֆորդի համալսարանը տեղափոխվել, ասենք, Նյու Յորք, կամ, ասենք, Լոմոնոսովի համալսարանը՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ: Դասախոսական կազմն այստեղից Գյումրի չի գնա, չեն գնա նաև ուսանողները:»,- նկատեց Խուդոյանը:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ նշում է, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես պետք է նման նախաձեռնությունը կյանքի կոչել:

 «Բուհերը Երևանում են, ուսանողները դասի չեն գալիս, ուր մնաց՝ այստեղից Գյումրի գնան: Այս նախաձեռնությունը, կարծես, միայն նրա համար է, որ Գյումրիի վրայից թոթափվի «աղետի գոտի» հասկացությունը»,- կարծիք հայտնեց քանդակագործը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ