Մեկնարկեց “Ժառանգության” համագումարը”. “Ազատ դեմոկրատները” ներկա չեն
ՀՀ գրողների միության մեծ դահլիճում մեկնարկել է “Ժառանգության” համագումարը որի ընթացքում ակնկալվում է, որ կտրվեն ԱԺ ընտրություննհերի արդյունքների եւ “Ժառանգության” մանդատների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Այս պահին ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց այն բոլոր “ազատ” քաղաքացիներին եւ քաղաքացիական հասարակությանը, որոնք քվեարկեցին “Ժառանագության” օգտին: Ըստ նրա, եթե ընտրությունները չանցկացվեին դե ֆակտոյի եւ դե յուրեի հակասության տրամաբանությամբ, “Ժառանգությունը” կստանար 25 տոկոս ձայն:
“Այս ընտրությամբ պարտվեց ողջ Հայաստանը եւ ողջ ժողովուրդը”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա խոսում է համապետական բնույթ կրող ընտրակաշառքներից եւ իշխանական լծակների օգտագործումից:
Նշենք, որ համագումարին ներկա չեն “Ազատ դեմոկրատներ”-ը: Այստեղ են Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը: Լարիսա Ալավերդյանը չի մասնակցում համագումարին: Հիշեցնենք, որ վերջինս դժգոհ լինելով “Ազատ դեմոկրատներ”-ի հետ համատեղ ցուցակով ընտրություններին մասնակցելու “Ժառանգության” որոշումից, հրաժարվեց մասնակցել ընտրապայքարին: