Չգերագնահատել Ադրբեջանի հնարավորությունները
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց անօդաչու թռչող սարքերի արտադրության և վաճառքի մասին. «Մեր երկրում կարողանում ենք բավականին արդյունավետ անօդաչու սարքեր ստեղծել, և դա մրցունակ է: Փորձելո՞ւ ենք վաճառք կազմակերպել, որպեսզի ռազմաարդյունաբերության այս ճյուղուվ ներկայանանք աշխարհին»,-հարցրեց նա:
Պատգամավորը նկատեց, որ հարևան Ադրբեջանը ռազմադյունաբերության վրա մեծ ուշադրություն է դարձնում, չնայած արտադրությունը հիմնականում իրենց երկրում չէ: Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը խորհուրդ տվեց չգերագնահատել Ադրբեջանի ռազմաարդյունաբերությունն ու ռեսուրսները և ընդգծեց. «Մենք դա արել ենք, չենք զիջում որևէ երկրի՝ ինչպես Իսրայելի ու Ֆշրանսիայի արտադությանը, մի փոքր խնդիր ունեինք ավտոպիլոտ համակարգի հետ կապված, սակայն մասնագետներն ախատանքներ են տանում:
Եթե ստացվի, անպայման կլինի, եթե տվյալ խնդիրն արդի չլիներ, ռազմադյունաբերության զարգացման մասին օրենք չէինք առաջարկի, որը դուք ընդունել եք, և օրենքում հստակ գրված է, թե որ ուղղություններով ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն»: