15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Սաուդյան արքայադուստր Մահա ալ-Սուդաիրին փորձել է փախչել փարիզյան  “Shangri-La” լյուքս դասի հյուրանոցից` թողնելով 6 մլն պարտք:

Ալ-Սուդաիրին բնակվել է հյուրանոցում 2011 դեկտեմբերից` զբաղեցնելով մի ամբողջական հարկ: Մայիսի 31-ի գիշերը բարձրաստիճան հյուրը փորձել է դուրս գալ հյուրանոցից` առանց վճարելու հաշիվը, սակայն ոստիկանությունը զգոնություն է  ցուցաբերել եւ կանգնեցրել նրան:

Մահա ալ-Սուադիրին Սաուդյան Արաբիայի  թագաժառանգ արքայազն Նաիֆ բին Աբդ ալ-Ազիզայի նախկին կինն է: Նա առաջին անգամը չէ, որ լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել: 2009-ին արքայադուստրը փարիզյան ոսկերչական խանութներից մեկին 89 հազար եվրո էր պարտք մնացել, գործը գրեթե դատարան էր հասել: Ալ-Սուադիրին համաձայնել էր վճարել միայն այն ժամանակ, երբ նրա հյուրանոցային համար էին եկել դատական կատարածուները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ