Որքան շատ եմ մերկանում, այնքան ավելի հարմարավետ եմ ինձ զգում.Ռիհաննա /ֆոտոո/
“Esquire”-ը նրան անվանել է մոլորակի ամենասեքսուալ կինը, “Vogue”-ը նրան հրավիրել էր նկարվելու իր շապիկի վրա: Սակայն 24-ամյա գեղեցկուհին Բարբադոսից խոստովանում է, որ արդեն երկար տարիներ հարմարավետ չի զգում իրեն սեփական մարմնում: Այդ պատճառով էլ Ռիհաննան վճռականորեն պայքարում է այդ բարդույթի դեմ: Վերջերս երգչուհին հասկացել է, որ մերկանալով իրեն ավելի վստահ է զգում:
“Որքան շատ եմ մերկանում, այնքան ավելի հարմարավետ եմ ինձ զգում: Ես պետք է առերեսվեի իմ վախերի հետ”,-խոստովանում է երգչուհին:
Արդյունքում երգչուհին, ով կարողացավ դառնալ ժամանակակից ամենահաջողված երգչուհիներից մեկը` վաճառելով իր ալբոմների մոտ 25 մլն օրինակ, փառքից հետո էլ զերծ չի մնացել բարդույթներից:
“Անկախ ամեն ինչից միշտ էլ կարելի է գտնել ինչ-որ բան, որի պատճառով դու քեզ հարմարավետ չես զգա”,-համոզված է երգչուհին: