29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հնդիկ կին վազորդին տղամարդ են ճանաչել եւ մեղադրել բռնաբարության մեջ

Հնդկական Արեւմտյան Բենգալիա նահանգի դատարանը Հարավասիական խաղերի վազորդ Փինքի Պրամանիկին տղամարդ է ճանաչել, հաղորդում է “NDTV” հեռուստաալիքը:

2012-ի հունիսին մարզուհու ընկերուհին` 32-ամյա Անամիկա Աչարյան դիմում է գրել ոստիկանությանը, որում ասվում է, որ Պրամանիկը տղամարդ է եւ բռնաբարել է իրեն: Աչարյան եւ Պրամանիկը մի քանի տարի միասին են ապրել:

Պրամանիկը 25 օր կալանքի տակ է եղել, սակայն այնուհետեւ ազատ է արձակվել: Այդ ժամանակ էլ հատուկ հանձնախումբ է հավաքվել` պարզելու Պրամանիկի սեռը: Նոյեմբերի 12-ին հրապարակվել է հանձնախմբի զեկույցը, որում ասվում է, որ Պրամանիկը տղամարդ է: Առաջիկայում նա դատարանում կհայտնվի` բռնաբարության մեղադրանքով:

2006-ին Պրամանիկը 3 ոսկե մեդալի է արժանացել Կոլոմբոյում կայացած Հարավասիական խաղերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ