17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ միլիարդատերը հաճելիորեն զարմացրել է ուղեւորներին

Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի սպասասրահում Մոսկվա-Երևան չվերթին սպասող ուղևորները բավականաչափ զարմացան. Նրանց հարևանությամբ թռիչքի էր սպասում նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։

Գործարարը, ում կարողությունը միլիարդներով է հաշվարկվում և ում անունը ամեն տարի հայտնվում է «Forbes»-ում, նախընտրում է ճամփորդել ինչպես բոլոր մահկանացուները. օդանավակայան մտնել ոչ VIP սրահով, շրջապատված չլինել բազմաթիվ թիկնապահներով և հերթ կանգնելով օգտվել ամենասովորական ճաշարանից:

Ռուբեն Վարդանյանի այս պահվածքը իսկապես կարող է օրինակելի լինել մեր հայ օլիգարխների ու մեծահարուստների համար, քանի որ հարստությունը միայն գրպանի պարունակությամբ չի որոշվում: Արման Գալստյանի ֆեյսբուքյան հանրագրից:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ