09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Փոլ Մաքքարթնին ու կինը հազիվ են խուսափել մահից

Հայտնի երաժիշտ Փոլ Մաքքարթնին և նրա կինը` Նենսի Շևելը, հրաշքով են փրկվել ավտովթարի զոհ դառնալուց, տեղեկացնում է Utro.ru-ը` հղում անելով այսօր Մեծ Բրիտանիայի տրանսպորտի կառավարման վարչության հրապարակած զեկույցին: Ուղղաթիռը, որտեղ գտնվել է զույգը, վատ եղանակի պատճառով դարձել է անկառավարելի և օդաչուն նույնիսկ ցանկացել է ուղղաթիռը իջեցնել անմիջապես անտառում: Միայն վերջին պահին է նա հասկացել, որ ուղղաթիռը իջեցնում է ծառերի վրա և կտրուկ վեր է բարձրացել: Դրանից հետո է միայն, որ նրան հաջողվել է ուղղաթիռն իջեցնել աստղի տնից 25 կմ հեռավորության վրա` Քենթ դքսությունում:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` գործը կարող է ոստիկանություն փոխանցվել՝ սարքերի անսարքության համար պատասխանատու անձին բացահայտելու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ