29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանվել են միայն նրա համար, որ հայ են. Թինա Կանդելակի

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Ինստագրամի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը վշտի օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհվածների համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է ցեղասպանության վերապրած մղձավանջի սարսափը, այդ ցավը առաջվա նման պես թարմ է, ցավում է՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմն արդարացում չունի: Ոչ մի ազգ գերազանցություն չունի մյուսի նկատմամբ եւ առավել եւս իրավունք չունի կյանքեր խլել՝ ելնելով ազգային պատկանելիությունից:

Ես սգում եմ իմ մոր, տատիկի եւ պապիկի ազգի հետ, ում ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրա մեջ է, որ որտեղ էլ ապրեն նրա զավակները, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ոչ ոք եւ երբեք», – գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ