12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում կան շատ կարևոր բառեր, որ սպասում են հնչելու. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նախ հիշեց Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված դաժանությունները: Նա նշեց, որ դժոխային մեքենան սկսեց իրագործվել, զանգվածային տեղահանություններ, սպանություններ եղան, գաղթի ճանապարհը բռնեց մի ամբողջ ժողովուրդ: Նա հիշեցրեց, որ 1915-ի մայիսից ի վեր ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հրապարակեցին հայտարարություն՝ դատապարտելով կատարվածը ընդդեմ միջազգային մարդկության դեմ կատարված հանցագործություն՝ ցեղասպանություն: Օլանդաը շեշտեց, որ շատ հայեր ապաստան գտան Ֆրանսիայում, մի շարք մտավորականներ այդ թվում, և այսօր էլ նրանք երկու ժողովուրդներին միավորում են: Որպես օրինակ նա հպարտությամբ հիշատակեց Շառլ Ազնավուրին: «Շառլ Ազնավուրը մեր համատեղ հպարտությունն է, որ միավորում է երկու ժողովուրդներին»,-ասաց նա:

Ֆրանսիայի նախագահն ասաց, որ բազմաթիվ հուշակոթողներ կան Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, որ հիշեցնում են 1915 թվականի Ցեղասպանության մասին:

«Այս պահին երբ խոսում եմ, Մերձավոր Արևելքում զանգվածային և համակարգված ոչնչացումներ են գնում, մահմեդականները ևս զոհ են այդ բռնություններին, սիրիահայերը, բոլոր փոքրամասնությունները վտանգված են մարդկության դեմ գործվող հանցագործության պատճառով»,-ասաց Օլանդն ու հավելեց, որ ահաբեկիչները փորձում են սպանել ոչ միայն ներկան, այլև անցյալը, արմատները, և հենց այդ պատճառով է շատ կարևոր լինել այսօր Երևանում՝ կոչ անելու պաշտպանելու բոլոր քրիստոնյաներին ու Արևմուտքի բնակիչներին: «Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց գիտի՝ ինչ են պատմության դասերը»:

Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ հիշողությունը չպիտի օգտագործվի մասնատելու համար, 100 ամյակը նվիրված է խաղաղությանն ու առաջընթացին ամբողջ աշխարհի ու տարածաշրջանի համար, այն կոչ է հաշտեցման:

«Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որ արդեն հնչել են, ու կան շատ կարևոր բառեր, որ սպասում են հնչելու, մեղմացնելու համար ցավը: Հուսով եմ, որ հայ-թուրաքկան սահմանն ի զորու կլինենք բացել առաջիկայում»: Նա նաև ափսոսանքով հշատակեց բոլոր նրանց, ովքեր հայ-թուքրական հարաբերությունների կարգավորման համար ջանքեր չեն խնայել, սակայն նահատակվել են, ինչպես օրինակ Հրանտ Դինքն, ով սպանվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ