Եկեք մարդ լինենք. Սերբիայի նախագահը չէր կարող ներկա չլինել
«Եկել եմ, որ հարգանքի տուրք մատուցեմ այն ժողովորդի հիշատակին, որի դեմ ուղղված էր մեծ հարված առաջին համաշխարհային պատերազմի տարիներին»,-այսօր Ծիծեռնակաբերում ելույթ ունենալով ասաց Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: «Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժան իրադարձությունները կարեկցող և հասկացող մեկ ժողովուրդ եթե կա, ապա դա Սերբիայի ժողովուրդն է: Սերբիան մարդկային կյանքի շատ մեծ կորուստներ է կրել» ,-նկատեց նա:
Նա հիշեցրեց, որ նախքան Հայոց ցեղասպանությունը ցեղասպանության ենթարկվեց սերբ ժողովուրդը, ապա անցավ մի քանի տասնամյակ, ու կրկին մարդկային կայնքի ահասարսուռ կորուստների ականատեսը եղավ համաշխարհային հանրությունը, տեղի ունեցավ ևս մեկ ցեղասպանություն: Սերբիայի նախագահը հիշեցրեց, որ Հռոմի պապը տեղի ունեցածն անվանել է կտոր-կտոր տեղի ուենցող 3-րդ համաշխարահյին պատերազմ, երբ անմեղ զոհեր են դառնում ծայրահեղական գաղափարախոսության ու քաղաքականության պատճառով: «Այս ամենից հետո հարց է ծագում՝ մենք բարոյական իրավունք ունե՞նք չհիշելու հայ նահատակներին, անցյալի փաստերը ճչանաչել:
« Իմանալով անհերքելի ճշմարտությունն ու տեղի ուենացածի ազդեցությունը մարդկության վրա՝ եկել ենք այստեղ՝ կանգնելու նրանց կողքին, ում նկատմամբ այլևս նման բան չպիտի տեղի ունենա:
Քաղաքական մանրախնդիր շահերի համար շահարկվում է «ցեղասպանություն» եզրույթն ու բարոյական իմաստով անհեթեության է վերածվում, ու ցեղասպանության զոհերը դիտարկվում են որպես ոճրագոծնե: Ինչպե՞ս կարող ենք մենք լինելով սերբեր՝ այսօր այստեղ չլինել ու դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը»,-ասաց Սերբիայի նախագահը ու հիշեցրեց սերբ հայտնի պատիրարխի հայտնի խոսքը՝ եկեք մարդ լինենք: