19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը ողջունում է Գերմանիայի նախագահի հայտարարությունը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Գերմանիայի Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության վերաբերյալ.

«Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի` այսօր արված հայտարարությունը։

Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։

Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ