02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Համապատասխան քաղաքական եզրահանգումներ չարվեցին»

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ավարտին հանդես եկավ ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, ելույթ ունեցողներին ու հատկապես համանախագահներին: Նա նշեց, որ այս ամենն ապացուցում է, որ մարդկության դեմ հանցագործություններն այլընտրանք չունեն բացի ճանաչումն ու ընդունումը:

«Հայտնի է, որ եթե մենք չենք ցանկանում ողբերգության կրկնություն, ապա պարտավոր ենք վերլուծել նախորդ ցեղասպանությունների նախադրյալները: 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային արձագանքը հանգեցրեց նրան, որ Ուլիյալ Շաբասն այն անվանեց մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը: Միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխման գործում բավարար կերպով հետևողական ու համերաշխ չէ, և համապատասխան քաղաքական եզրահանգումներ չարվեցին»,-նկատեց նախարարը: Ըստ նրա՝ քաղաքական ու տնտեսական շահերը չպիտի ավելի վեր դասվեն մարդկության նկատմամբ եղած պարտավորություններից, համամարդկային արժեքներից:

Վերջինց ցավով նշեց, որ Մերձավոր Արեւելքի ծայրահեղականները հիշեցնում են հնագույն քաղաքակրթությունների հուշարձանների նկատմամբ անցյալ չարագործությունները: «Մարդատյացության դեմ պայքարում պահանջվում է մեծ հետևողականություն, քանի որ հենց դրանք են հրահրում ցեղասպանությունները»,-շեշտեց Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ