19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ-ն Ցեղասպանությունը կընդունի հաջորդ 100-ամյակին. Ռիժկով

 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ընթացքում հնչած ելույթներն, ըստ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի, լավ զեկույցներ են: Այս մասին նա նշեց այսօր նախքան ֆորումի մեկնարկը:

Հարցին, թե թուրքերն ինչու չեն ճանաչում Ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Թուրքերը մինչև այսօր չկարողացան կողմնորոշվել՝ ինչ է Ցեղասպանությունը: Նրանք ոչինչ չեն հասկանում: Իմ կարծիքով՝ պատճառը նյութական պահանջի վախն է»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, Ռիժկովն ասաց, որ առհասարակ ենթադրվում է, որ կընդունի: «Կարծում եմ՝ վաղ, թե ուշ ԱՄՆ-ը կընդունի Ցեղասպանությունը»: Ճշտող հարցին՝ երբ ԱՄՆ-ը կընդունի, Ռիկժկովը ժպտալով ասաց. «Հաջորդ 100-ամյակին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ