13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրք պրոֆեսորը Երևանում հիշեց Հրանտ Դինքին

Ազգությամբ թուրք Չենգիզ Աքթարը, ով հանդիսանում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքականության ակտիվ քարոզիչներից, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի նշած կարգախոսին՝ հիշում եմ և պահանջում. «Խորհդրանիշը անմոռուկն է, այն ՀՀ-ում ամենուր կարելի է տեսնել, թուրքերեն նույն անունն ունի. դա պատահական չէ ու հանելուկ չէ»,-ասաց նա:

 «Այսօր հիշողություն, ճանաչում, ժխտողականություն բառերը Թուրքիա բառի հետ ասոցացնելը թերևս արդիական չէ, որովհետև այլևս նոր Թուրքիան միսնական չէ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կա Թուրքիայի պետական այրերի և քաղաքացիների դիրքորոշում, որոնք այլ կերպ են մտածում: Չենգիզ Աքթարը խոսեց «Արազ»-ի, «Ակոս»-ի կատարած աշխատանքի մասին: «Այսօր այս ժողովները ոչ թե ԱՄՆ-ում ու Եվրոպայում են լինում, այլ՝ Թուրքիայում, երիտասարդ հետազոտողների թիվը գնալով աճում է, թերևս հեշտ չէ գնալ ու պրոֆեսորի դուռը թակել ու խնդրել, որ ցեղասպանության թեմայով գիտական թեզիդ ղեկավար լինի»,-նկատեց նա:

 Աքթարի խոսքով՝ Թուրքիայում մի շարք հարցերում այլևս տաբու չկա, նա նաև տեղեկացրեց, որ ուրբաթ՝ ապրիլի 24-ին հիշատակի միջացառումներ կլինեն Թուրքիայի 28 քաղաքներում. «Հրապարակային ժողովներ են լինում, ինչպես օրինակ Վանում, որտեղ խոսվում է ցեղասպանությ ան ու դրա հետևանքների մասին… հիմա «Ց»-ով բառը Թուրքիայում բոլորի բերանից հնչում է»,-ասաց նա՝ նկատելով, որ դեռևս օրենսգրքով նախատեսված պատիժ է գործում այդ բառն արտասանելու համար: Նկատենք, որ Աքթարը «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մտերիմներից է եղել, և Դինքի սպանությունից հետո ի թիվս այլ թուրք գիտնականների, նախաձեռնել է ստորագրահավաք, որով պահանջում էին ներում հայցել հայերից: Իր ելույթի վերջում թուրք մտավորականը հիշատակեց հայազգի իր գործընկերոջը՝ հարգանքի տուրք մատուցելով վերջինիս հիշատակի առջև. «Նա երջանիկ կլիներ, որ այստեղ ներկա լիներ… Նրա պայքարն ապարդյուն չէ, և հաստատ շարունակվելու է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ