19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության համար

  Օտտավայի  համալսարանի քաղաքացիական  իրավունքի բաժնի պրոֆեսոր Պատրիկ Դամբերին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ խոսեց այն մասին, թե արդյոք ժամանակակից Թուրքիան պատասխանատու է այն հանցագործությունների համար, որ կատարվել է մեկ այլ մարմնի կողմից՝ Օսմանյան կայսրության: Նա հիշեցրեց, որ 1923 թվականին է Թուրքիան անկախ պետականություն ձեռք բերել, իսկ Հայոց ցեղասպանությունը կատարվել է Օսմանյան կայսրության կողմից 1915 թ-ին:

Պրոֆեսորը շեշտեց, որ այս հարցի պատասխանը հիմնարար ազդեցություն կունենա միջազգային պատասխանատվության տեսակետից: Նա նկատեց, որ Թուրքիան կորցրեց իր տարածքի յոթանասունհինգ տոկոսը, բնակչության մեծ մասը, բայց միանաշանակ է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունների համար, քանի որ պետության ինքնության  ոչ մի փոփոխություն չի կատարվել, միջազգային մարմնի ինքնություն չի եղել, և բոլոր գիտնականները համաձայն են, որ Թուրքիան նույն պետությունն է, ինչ Օսմանյան կայսրությունը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ