19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այդ բառն է Ցեղասպանություն. բրիտանացի ակադեմիկոս

Աշխարհահռչակ բրիտանացի իրավապաշտպան, ակադեմիկոս Ջեֆրի Ռոբերտսոնն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նախ հիշեցրեց Հիտլերի հայտնի խոսքերը, թե ով պիտի որոշ ժամանակ անց հիշի Հայող ցեղասպանության մասին, ապա նկատեց. «Այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի սպանդը ու դրա անվանումը, որ այսօր մենք պիտակավորում ենք զանգվածային սպանությունների համար, որ կատարվել է ռասսայական ու կրոնական խտրականություների վրա, և այդ բառն է Ցեղասպանություն: Կասկած չկա, որ այդ դեպքերը Ցեղասպանություն էին, ժողովրդի կեսին ոչնչացրին, սպանեցին կարողունակ տղամարադկանց ու կանանց և երեխաներին ուղարակեցին անապատ՝ առանց ուտելիքի, բժշկական սարքերի՝ հաստատ իմանալով, որ նրանց մեծ մասը կմահանար»:

Պարոն Ռոբերտսոնը նշեց, որ այսօր Երևանում ուսումնասիրելու են որոշ հետևանքներ՝ 1915-ի դեպքերը ցեղասպանություն պիտակավորելու համար, խոսելու են այն մասին, թե ինչպես այդ  ժամանակ մահացածների ճակատագրերը կարող են օժանդակել՝ կանխարգելելու ապագա ցեղասպանությունները:

Նա «շեղող» անվանեց Թուրքիայի քայլը՝ ապրիլի 24-ին կազմակերպել  Գալիպոլիի միջոցառումները: «Նրանք ողբում են բրիտանացի, ավստրիացի և այլ զինվորականների մահը, և դա աշխարհիկ միջոցառում է: Իմ երկու քեռիները բրիտանական նավում խորտակվեցին, երբ սպասում էին, որ ներխուժեն Գալիպոլի, սպանվեցին թուրքերի կողմից, բայց տարբերությունն իմ բարեկամների, որ սպանվեցին Գալիպոլիում և թուրքերի կողմից սպանված հայերի, մեծ է: Գալիպոլիում սգում ենք շատ մարդկանց մահը, իմ բարեկամներինը ևս, բայց նրանք իրենց կամքով գնացին ու սպանվեցին թուրքերի կողմից, իսկ հայերը սպանվեցին այլ կերպ»,-բացատրեց բանախոսը: 

Եզրափակելով նա նշեց. «Դա ողբերգություն չէր, դա հանցագործություն էր, միջազգային հանցագործություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ