17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Գերմանիան կարող է օրինակ լինել Թուրքիայի համար»

«20-երորդ դարի ամենամեծ ու ողբերգական էջը Օսմանյան Թուրքիայում ծրագրված ու իրագործված Ցեղասպանությունն է, որին որին զոհ գնաց 1,5 միլիոն հայորդի»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Այսօր այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, մի շարք պետությունների կողմից Ցեղասպանության դատապարտումը վստահություն է ներշնչում, որ այն պիտ ստանա համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական: Հազվադեպ է լինում, որ ցեղասպանություն իրականացրած պետությունը ճանաչում ու ընդունում է իր կատարածը, այս առումով Գերմանիան կարող է օրինակ լինել Թուրքիայի համար»,-շեշտեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա նշեց, որ Ցեղասպանության ժխտումը խարխլում է միջազգային իրավունքի ու բարոյականության հիմքերը ու ծանր հարված հասցնում ազգերի ու ժողովուրդների հարաբերություններին: «Ցեղասպանության ժխտմամբ ու անպատիժ թողնելով համայն մարդկությունը՝ չափազանց թանկ գին է վճարում. անտարբեր է դարձնում, լռեցնում բարոյական պատասխանատվությա ձայնը»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործության: «Անմեղ կյանքեր խլող եղեռնագործությունները հանցագործություն են մարդկության դեմ ու խստագույնս դատապարտելի. դրանց դեմ պայքարը պարտքն է յուրքանչյուր ժողովրդի»,-ասաց նա:

 Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին, բարեկամ երկրների պետական այրերին, գիտության ու մշակույթի գործիչներին. «Եվ բոլորին, ովքեր այս օրերին հայ ժողովրդի կողքին են, աղոթում ենք, որ ամենակալ Աստված խաղաղությա ու բարօրության մեջ պահպանի համայն աշխարհը, որ ոչ մի ժողովուրդ այլև չապրի Ցեղասպանության ողբերգությունը, այսօր և միշտ, Ամեն»,-եզրափակեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ